Խուզարկվել է «Зеркало»-ի խմբագրատունը
01/05/2014 15:13
Նմանատիպ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է «Зеркало» հրատարակչությունում խուզարկություն իրականացնելու փաստը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է haqqin.az կայքը, հայտարարել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Էլդար Սուլթանովը: Հետախուզությունը կատարվել է Յասմալյան շրջանի դատարանի որոշմամբ:
Խուզարկության արդյունքում, որպես իրեղեն ապացույց առգրավվել են մի քանի փաստաթղթեր և իրեր:
Թերթի խմբագրատանը ևս հաստատվել է խուզարկության փաստը: Այս մասին «Зеркало»-ի խմբագիր Էլչին Շիխլինսկին նշել է. «Իմ անձնական համակարգիչը ևս առգրավվել է: Ինչ արած, թող ստուգեն, ինչ ուզում են: Միաժամանակ նա նշել է, որ իրեն դատախազություն չեն կանչել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում