ԱՄՆ Հայ դատի գրասենյակը Գլենդելի խորհրդարանի ընտրություններում իր աջակցությունն է հատնել Վարդան Ղարպետյանին

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը Գլենդելի խորհրդարանի ընտրություններում իր աջակցությունն է հատնել Վարդան Ղարպետյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքում սպասվող քաղաքային խորհրդարանի ընտրություններին կմասնակցի նաև հայ թեկնածու։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, Հայ Դատի գլենդելյան գրասենյակը իր աջակցություն է հայտնել առաջադրված Վարդան Ղարպետյանին։ «ԱՄՆ Հայ դատի գրասենյակը հավանություն է տվել նրա մասնակցությանը, քանի որ Վարդան Ղարպետյանը երկա ր ժամանակ եղել է Գլենդելի հայ հասարակության կողքին և ամերիկահայերին վերաբերող ցանկացած հարցում հասել է կոնսենսուսի»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հայ դատի գրասենյակը նշում է, որ հայ ընտրողների մեծամասնությունը կողմնակալություն չի ցուցաբերում, և նրանք հաճախ իրենց ձայնը տալիս են նաև ոչ հայ թեկանծուներին։

Գլենդելի բնակչության շուրջ 35 տոկոսը հայեր են՝ մոտ 170 հազար։ Քաղաքի հայ համայնքը հատկապես աճել է 1970-80-ական թվականներին։ Առաջին հայերը Գլենդելում են հաստատվել 1920-ական թվականներին։ Գլենդելում գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ և ակումբներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում