Ադրբեջանը պահանջում է Ջեյմս Ուորլիքի հետկանչը

Ադրբեջանը պահանջում է Ջեյմս Ուորլիքի հետկանչը

Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի հարցով Ալիևի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը պատասխանել է APA գործակալության հարցերին՝ կապված Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Ներկայացնենք Արազ Ազիմովի հարցազրույցը. «Մեզ հայտնի է, որ ամերիկացի համանախագահը սերտ կաի մեջ է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հետ, որն ինչպես հայտնի է հանդես է գալիս կոնֆլիկտի կարգավորման ապակառուցողական դիրքորոշումներով: Սոցիալական ցանցերիում տարածված տեսանյութերի նույնիսկ հապճեպ դիտման դեպքում ակնհայտ է, որ համանախագահը գերադասում է շփվել ԱՄՆ-ում հայկական համայնքի հետ», – հայտարարել է Ազիմովը:

Ազիմովի հայտարարության մեջ դեսպան Ուորլիքը խիստ քննադատության է արժանանում:

«Պարոն Ուորլիքն իրեն թույլ է տալիս սեփական կամքով մեկնաբանել միջաքզգային իրավունքի նորմերն ու իրավունքները, որոնք ընկած են կարգավորման հիմքում և իդեպ հստակ սահմանում են միջնորդների մանդատն ու գործունեության շրջանակը:

Ամերիկացի միջնորդի որոշ հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն:
Եթե ոչ պրովոկացիա, ապա ինչ անվանել այն հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի սրացում է սպասվում: Իսկ Ուկրաինական հակամարտությունից դասեր քաղելու նրա հայտարարությունը չի դիմանում ոչ մի քննադատության:

Մեզ մնում է համապատասխան եզրակացություններ անել ամերիկացի համանախագահի դիրքորոշումներից և նպատակներից: Պարոն Ուորլիքի դիրքորոշումների պատվիրված լինելն, որը պաշտպանում է բանակցային գործընթացքում Հայաստանի ապակառուցողական դիրքորշումն, ակնհայտ է:

ԶԼՄ-ի տեղեկացմամբ, այսօր ամերիկացի համանախագահը մտադիր է ելույթ ունենալ Կալիֆորնիայում «Առաջընթացի ուղի և ԼՂՀ-ի ինքնորոշումը» անվանումը կրող միջոցառման ժամանակ, որը կազմակերվել է հայկական սփյուռքի կոմից:

Հենց նման միջցառմանը մասնակցությունը հասանելի չէ միջնորդի համար»:

ԱՊԱ-ում տեղադրված հայտարարության մեջ Ազիմովը պահանջում է. « Վերոնշվածները թույլ են տալիս ադրբեջանական կողմին անվստահություն հայտնել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի նկատմամբ, հրաժարվել նրա հետ աշխատելուց և դիմելու ԵԱՀԿ-ի գործող նախագահին, որպեսզի Ուորլիքին հետ կանչի: Ջեմս Ուորլիքն ադրբեջանական կողմին այլ ելք չի թողնում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում