Շվեյցարիան սառեցրել է Յանուկովիչի եւ նրա մերձավորների 193 մլն դոլարի ակտիվներ

Շվեյցարիան սառեցրել է Յանուկովիչի եւ նրա մերձավորների 193 մլն դոլարի ակտիվներ

Շվեյցարիայի համերկրային դատախազը կարգադրել է սառեցնել իշխանությունից հեռացված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա մերձավորների ակտիվները, ունեցվածքի արժեքը գնահատվում է 193 մլն դոլար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով շվեյցարական ԶԼՄ-ներին:

Zentralschweiz am Sonntag թերթի տվյալներով՝ դատախազությունը հինգ հետաքննություն է սկսել փողերի լվացման մեջ կասկածվող անձանց նկատմամբ: «Շուրջ 170 մլն շվեյցարական ֆրանկ է սառեցվել հետաքննության կապակցությամբ»,- գրել է թերթը՝ վկայակոչելով դատախազությանը: Հրատարակությունը նշում է, որ սառեցված ակտիվները մասամբ համընկնում են այն հաշիվների հետ, որոնք Շվեյցարիայի կողմից սառեցվել էին փետրվարին:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Շվեյցարիայի իշխանությունները հրապարակել էին քսան մարդուց բաղկացած ցուցակ, որոնց միջոցները սառեցվել էին երկրի բանկերում: Ցուցակում, մասնավորապես, տեղ էին գտել Վիկտոր Յանուկովիչը, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը եւ նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան: Մարտին Շվեյցարիայի իշխանությունները որոշել էին սառեցնել Ուկրաինայի եւս ինը նախկին պաշտոնյաների ու նրանց ազգականների բանկային հաշիվները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում