Թուրքիայի նախագահի իշխող կուսակցության թեկնածուն Էրդողանն է

Թուրքիայի նախագահի իշխող կուսակցության թեկնածուն Էրդողանն է

«Մենք հարյուր տոկոսով համոզված ենք, որ առաջիկա նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահի մեր թեկնածուն լինելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանը»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը’ խոսելով օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում իշխող: Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածուի մասին:

Նա ընդգծել է, որ ԱԶԿ-ի անդամների հիմնական մասը երկրի նախագահի պաշտոնում տեսնում է կուսակցության առաջնորդ, Թուրքիայի ներկայիս վարչապետ Էրդողանին:

«12 տարվա հաջող աշխատանքից հետո վարչապետն արժանի է նախագահական պաշտոնին», -ասել է նա’ նշելով, թե իրենք ցանկանում են, որ հենց Էրդողանը դառնա նախագահ, որին առաջին անգամ պետք է ընտրի ժողովուրդը:

Նա նշել է, որ մամուլն էլ, ժողովուրդն էլ գիտեն, որ նախագահ կդառնա նա, ում կառաջադրի ԱԶԿ-ը: «Դա կասկածից վեր է եւ չարժե անհանգստանալ այդ առնչությամբ», -հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում