Պուտինի գաղտնի հրամանով ավելի քան 300 լրագրող է պարգևատրվել

Պուտինի գաղտնի հրամանով ավելի քան 300 լրագրող է պարգևատրվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել պետական շքանշաններով պարգևատրել ԶԼՄ-ների մի քանի հարյուր աշխատակցի’ «բարձր պրոֆեսիոնալիզմի և Ղրիմի Հանրապետության իրադարձությունները օբյեկտիվորեն լուսաբանելու համար»: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին ‘ վկայակոչելով «Ведомости» թերթը:

Պարբերականը հայտնում է, որ ցուցակում մոտ 300 ազգանուն կա, որից 90-ը թղթակիցներ են: Պարգևատրվածներից մոտ հարյուրը ներկայացնում են ВГТРК-ն, ավելի քան 60-ը՝ «Первый канал»-ը, և մի քանի տասնյակներ’ НТВ, Russia Тoday հեռուստալիքները և Life News հոլդինգը:

Ցուցակում չկա «Дождь» հեռուստալիքի և «Эхо Москвы» ռադիոկայանի աշխատակիցների անուները: Նաև պետք է նշել, որ պարգևատրումների մասշտաբը աննախադեպ է: Օրինակ, Հարավային Օսեթիայի 2008 թվականի դեպքերից հետո, այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը պարգևատրել է ընդամեն 11 լրագրողի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում