Ադրբեջանական բանակում զինվոր է վիրավորվել
05/05/2014 14:17
Նմանատիպ
Ադրբեջանի զինված ուժերում դժբախտ ելքով հերթական միջադեպն է տեղի ունեցել: Պետական սահմանապահ ուժերի զինծառայող Ռասուլով Քյամրան Ռաֆիգօղլուն, խախտելով անվտանգության կանոնները, նախազգուշական կրակոց արձակող հրացանից կրակել է իր ոտքին: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 29 զինծառայող, նրանցից 20-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում: 41 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում