Վրաստանը կառավարում է Իվանաշվիլին. հետազոտություն

Վրաստանը կառավարում է Իվանաշվիլին. հետազոտություն

Վրաստանում Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կատարած սոցիոլոգիական հետազոտության համաձայն՝ հարցման մասնակիցների մեծ մասն այն կարծիքին է, որ հանրապետության նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մնում Է այն անձը, որը որոշումներ է ընդունում երկրի իշխանությունների գործունեության վերաբերյալ:

Այս կարծիքին լիովին համաձայն է հարցվածների 31 տոկոսը, համաձայն է՝ 31 տոկոսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»–ին:

Կարծիքին, որ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնաթող լինելուց հետո այդ կապակցությամբ այլեւս որոշումներ չի ընդունում, լիովին համաձայն Է հարցվածների 8 տոկոսը, համաձայն Է՝ 10 տոկոսը:

Այդ կարծիքներից ոչ մեկին համաձայն չԷ հարցման մասնակիցների 2 տոկոսը, 17 տոկոսը որեւԷ կարծիք չունի, 1 տոկոսը դժվարացել Է պատասխանել:

Վրաստանի տարածքում NDI-ի սոցիոլոգիական հարցումն անցկացվել Է 2014 թվականի ապրիլի 18-26-ը: Ընդամենը դրան մասնակցել Է 3942 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում