Ռուսաստանը հունվար-ապրիլին առաջին տեղն Է զբաղեցրել վրացական գինու ներմուծմամբ

Ռուսաստանը հունվար-ապրիլին առաջին տեղն Է զբաղեցրել վրացական գինու ներմուծմամբ

Ռուսաստանը 2014 թվականի հունվար-ապրիլ ամիսներին առաջին տեղն Է զբաղեցրել վրացական գինու ներմուծմամբ: Վրաստանի գինու ազգային գործակալության տվյալներով՝ չորս ամսում ՌԴ է արտահանվել 0,75 լիտր տարողությամբ 13,31 մլն շիշ գինի, ինչը կազմել է երկրից գինու ամբողջ արտահանման 70 տոկոսը:

Ընդամենն այդ ժամանակաշրջանում Վրաստանից աշխարհի 26 երկրներ է արտահանվել 18,96 մլն շիշ գինի, ինչը գրեթե կրկնակի գերազանցում Է անցյալ տարվա ցուցանիշը: Դրամական համարժեքով գինու արտահանման ծավալը կազմել Է 62,18 մլն դոլար՝ 2013 թվականի համեմատությամբ ավելանալով 215 տոկոսով:

Բացի այդ, նշված ժամանակաշրջանում Վրաստանից աշխարհի 9 երկիր Է արտահանվել 4,38 մլն շիշ (0,5 լիտր) բրենդի, արտահանական հասույթը կազմել Է 15,96 մլն դոլար (աճը՝ 84 տոկոս):

Վրացական բրենդիի ներմուծման ցուցանիշով առաջին տեղն զբաղեցրել Է Ուկրաինան՝ 2,55 մլն շիշ, երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 1,57 մլն շիշ:

2013 թվականի արդյունքներով՝ Ռուսաստանն առաջին տեղն Էր զբաղեցրել վրացական գինի ներմուծող երկրների շարքում: Այդ արտադրանքի խոշորագույն ներմուծողների հնգյակում տեղ Էին գտել նաեւ Ուկրաինան, Ղազախստանը, Բելառուսը եւ Լեհաստանը:

Վրաստանի կողմից Ռուսաստանին բնական գինու մատակարարումները վերսկսվել են անցյալ տարվա հունիսին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում