Սլավյանսկի մոտ մարտում զոհվել Է չորս զինվորական, վիրավորվել են շուրջ 30-ը. Ուկրաինայի ՆԳՆ

Սլավյանսկի մոտ մարտում զոհվել Է չորս զինվորական, վիրավորվել են շուրջ 30-ը. Ուկրաինայի ՆԳՆ

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սլավյանսկի (Դոնեցկի մարզ) մերձակայքում տեղի ունեցած զինված բախումների հետեւանքով զոհվել է չորս զինվորական, շուրջ 30-ը վերքեր են ստացել:

Բացի այդ, գերատեսչության մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ զոհեր կան տեղական բնակչության շրջանում: «Ներկայում մարտը շարունակվում Է»,-նշել են ՆԳ նախարարությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես ավելի վաղ ԻՏՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ալեքսանդր Մալցեւը, Սլավյանսկ-Դոնեցկ մայրուղում Սեմյոնովկա գյուղի շրջանում առավոտյան մարտ Է ծավալվել ուկրաինացի զինծառայողների ու աշխարհազորայինների միջեւ: Ուկրաինայի զինված ուժերի չորս զրահափոխադրիչներից կրակ Է բացվել պահակակետերի վրա: Աշխարհազորայինների տվյալներով՝ Սեմյոնովկայի անմիջական մերձակայքում գտնվող «Խիմիկ» շրջանում տուժել է շուրջ 20 խաղաղ բնակիչ:

Բացի այդ, աշխարհազորի ներկայացուցչիները հայտնել են, որ Սլավյանսկում գնդակոծման հետեւանքով զոհվել Է երկու խաղաղ բնակիչ:

Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ծառայության ղեկավար Մարինա Օստապենկոն Կիեւում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել Է, որ Ուկրաինայի արեւելքում մայիսի 5-ին վերսկսվել Է հանրապետության ուժայինների պատժիչ գործողության ակտիվ փուլը: Նրա խոսքով՝ «գլխավորն այն տարածաշրջանների շուրջն անվտանգության պարագծի ապահովումն Է, որտեղ բռնություն Է տեղի ունենում», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում