Ադրբեջանն ստանձնում է ԵԽ նախարարների կոմիտեի ժամանակավոր նախագահությունը

Ադրբեջանն ստանձնում է ԵԽ նախարարների կոմիտեի ժամանակավոր նախագահությունը

Մայիսի 5-6-ը Վիեննայում կանցկացվի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 124-րդ նստաշրջանը, որտեղ կառույցի ժամանակավոր նախագահությունը Ավստրիայից պետք է անցնի Ադրբեջանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու համար Վիեննա է մեկնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորությամբ պատվիրակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում