Թուրքիայի կառավարությունը կհրատարակի Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ժողովածուն
06/05/2014 10:45
Նմանատիպ
Թուրքիայի կառավարությունը Հայոց ցեղասպանությանն ընդառաջ հայերին ցավակցական ուղերձ հղելուց հետո կատարում է հերթական քայլը: Թուրքիայի մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել հայ բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները հատուկ ժողովածուով հրատարակել և այն ճանաչելի դարձնել թուրքական հասարակությանը: Ինչպես հաղորդում է թուրքական Haberler.com-ը, այդպիսով առաջին անգամ թուրքական պետության կողմից կհրատարակվի հայերեն աշխատություն:
Սայաթ-Նովայի բանաստեղծությունները և երգերը կհրատարկվեն երկու լեզվով’ հայերեն և թուրքերեն: Նախարարությունն արդեն պայմանավորվել է թարգմանիչների հետ, ովքեր աշուղի ստեղծագործությունները կթարգմանեն թուրքերեն: Նախատեսվում է գիրքը լույս ընծայել արդեն հունիսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում