Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը ժամանում է Վրաստան

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը ժամանում է Վրաստան

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը մայիսի 7-ին երկօրյա այցով կժամանի Վրաստան:Հեյգը հանդիպում կունենա հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի եւ այլ պաշտոնատարների հետ:

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալաղանյան հայտնել է, որ կողմերը կքննարկեն Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացման հարցերը, տարածաշրջանի անվտանգությունը, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իրադրությունը, երկկողմ հարաբերությունների թեմատիկան:

Ջալաղանիայի խոսքով՝ այդ այցը դիտարկվում է որպես աջակցության եւ համերաշխության դրսեւորում Վրաստանի եվրոպական ու եվրատլանտյան ձգտումներին եւ տարածքային ամբողջականությանը:

Հեյգը Թբիլիսի կժամանի այն շրջագայության շրջանակներում, որի ըթնացքում նա կայցելի Մոլդովա, Վրաստան եւ Ուկրաինա: «Ուղեւորվում եմ Մոլդովա, Ուկրաինա եւ Վրաստան, որպեսզի Մեծ Բրիտանիայի աջակցությունը հայտնեմ ներկայիս լարված ու վտանգավոր շրջանում, որն ապրում է տարածաշրջանը»,- մայիսի 5-ին գրել է Հեյգը Twitter-ում՝ նկատի ունենալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում