Քեսաբի շրջակայքում տասնյակ գրոհայիններ են սպանվել

Քեսաբի շրջակայքում տասնյակ գրոհայիններ են սպանվել

Լաթաքիայի հյուսիսում՝ մասնավորապես Քեսաբի շրջանում, շարունակվում են թեժ բախումները սիրիական բանակի և զինյալների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, Լաթաքիայի Զահիա գյուղում բախումների ժամանակ Ջաբհա ան Նուսրա խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել: Նրանց թվում եղել են նաև արտասահմանցիներ: Ոչնչացվել են զինյալներին պատկանող հրթիռներրը և զենքերով լի մեքենաները: Քեսաբ գյուղաքաղաքի մերձակայքում նույնպես տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Զինյալները մեծ կորուստներ են կրել նաև Չալմայի շրջանում:

Վերջին շրջանում սիրիական բանակը կրկին առաջընթաց է գրանցել Քեսաբի շրջանում զինյալների դեմ պայքարում ՝ վերահսկողություն հաստատելով մի քանի կարևոր ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կետերի վրա:

Քեսաբի շրջանի վրա մարտի 21-ին զինյալների հարձակումից հետո քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությա մբ: Մինչև այժմ Թուրքիան շարունակում է զենք մատակարարել և ֆինանսավորել զինյալներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում