Սիրիայում հերթական ադրբեջանցին է զոհվել

Սիրիայում հերթական ադրբեջանցին է զոհվել

Հերթական ադրբեջանցին է զոհվել Սիրիայում մղվող կռիվներում: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ 1990 թվականին ծնված Շաքիրօղլու Հուսեյնովը զոհվել է հակակառավարական ուժերի դեմ պայքարում: Սիրիայում հաստատված մյուս ադրբեջանցիների նման նա ևս այստեղ էր եկել Թուրքիայի տարածքով:

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թվականի ընթացքում սպանված, Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն արդեն գերազանցում է 80-ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների’ Թուրքիայով Սիրիա անցնելու փաստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում