Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչում է եղել Ալբերտայի օրենսդիր մարմնում

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչում   է եղել Ալբերտայի օրենսդիր մարմնում

Մայիսի 5-ին Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմնում (ք. Էդմոնտոն) առաջին անգամ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն:

Արարողությանը մասնակցեցին Ալբերտայի նահանգի վարչապետ Դեյվ Հենկոկը, Ալբերտայի օրենսդիր մարմնի խոսնակ Ջին Զվոզդեսկին, նահանգի ընդդիմության առաջնորդ Դանիելա Սմիթը, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան մի շարք պաշտոնյաներ, ընթերցվեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի ուղերձը:

Ալբերտայի օրենսդիր մարմնում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները կրելու են ամենամյա բնույթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում