Վրաստանի վարչապետն ուրախ է, որ Թուրքիայի նման «ուժեղ գործընկեր» ունի

Վրաստանի վարչապետն ուրախ է, որ Թուրքիայի նման «ուժեղ գործընկեր» ունի

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, Թբիլիսիում ելույթ ունենալով վրաց-թուրքական գործարար համաժողովում, հայտարարել Է, որ հանրապետության կառավարությունն առավելագույն ջանքեր Է գործադրում երկրի տնտեսությունն աշխուժացնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Խոսելով վրաց-թուրքական հարաբերությունների մասին՝ վարչապետը նշել Է, թե շատ լավ Է ունենալ ուժեղ գործընկեր:

«Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ Թուրքիան մեր երկրի հուսալի դաշնակիցն Է եւ ռազմավարական գործընկերը: Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի դիրքորոշումը, որը պաշտպանում Է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաեւ նրա եվրատլանտյան ձգտումները: Բացի այդ, Թուրքիան մեր երկրի քաղաքական դաշնակիցն Է, նա նաեւ մեր թիվ մեկ առեւտրական գործընկերն Է: Լավ Է, երբ նման ուժեղ գործընկեր ունես: Բնականաբար, մեզ համար շատ կարեւոր Է Թուրքիայից կատարվող ներմուծումը, որը, արտադրանքից ու ծառայություններից զատ, ներառում Է ն որ տեխնոլոգիաներ ու գիտելիքներ:

Դրա հետ մեկտեղ, դիտարկելով Վրաստանի ու Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունը, կարելի Է համոզվել, որ Թուրքիայից Վրաստան արտահանումը մեծապես գերազանցում Է վրացական արտահանմանը: Մենք լավ ենք հասկանում, որ Թուրքիան մեծ երկիր Է, բայց վստահ ենք, որ մեր երկիրն Էլ Թուրքիա իրականացվող արտահանումն ավելացնելու ներուժ ունի»,-հավելել Է Իրակլի Ղարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում