Իրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն համաձայնեցրել են Արաքի ռեակտորի անվտանգության միջոցառումները

Իրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն համաձայնեցրել են Արաքի ռեակտորի անվտանգության միջոցառումները

Իրանը եւ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) համաձայնության են հասել Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի անվտանգության միջոցառումների հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 7-ին հաղորդել Է իրանական «Ալ Ալյամ» արբանյակային հեռուստաալիքը:

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության կողմից այդ օբյեկտի տեսչական ստուգման կարգի շուրջ, որի ղեկավարը գործակալության բարձրաստիճան ներկայացուցիչ Մասիմո Ապարոն Է: Արաքի օբյեկտի տեսչական ստուգման ամսաթիվը, որն Արեւմուտքի մասնագետների առավել մեծ անհանգստությունն Է առաջացնում, չի նշվում: Ավելի վաղ հաղորդվել Է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները պետք Է բանակցություններ վարեին Արաքի ռեակտորի աշխատակիցների հետ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մայիսի 6-ին գործակալության փորձագետներն այցելել են Եզդի նահանգում գտնվող Սագանդի ուրանի հանք, իսկ մայիսի 7-ին Արդականում ստուգումներ կանցկացնեն ուրանի խտանյութի արտադրության գործարանում:

Նախօրյակին ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել Է, թե «վեցյակի» եւ Իրանի միջեւ համապարփակ համաձայնագրի առանձին բաղադրատարրեր կարող են համաձայնեցվել Վիեննայի բանակցությունների առաջիկա փուլում, եւ դա լավ արդյունք կլինի:

«Առաջիկա փուլի արդյունքներով մենք ամեն դեպքում պետք Է ստանանք համաձայնեցված տեքստի եւ ընդհանուր տեքստի ինչ-ինչ բաղադրատարրեր»,- նշել Է նա: Փոխնախարարի խոսքով՝ եթե Վիեննայում կայանալիք չորսօրյա բանակցությունների արդյունքում կողմերն ստանան «հանրագումարային տեքստի ինչ-որ կտորներ, որոնք հարկ կլինի տանը լրացուցիչ ուսումնասիրել, քննարկել «…» մինչեւ հունիսյան փուլը, այդ արդյունքն արդեն բավարար կլինի մայիսյան փուլի համար»: «Այժմ բնավ ընդհանուր ոչինչ չկա: Իսկ եթե այդ տարբերակն ստացվի, ապա դա լավ արդյունք կլինի»,-հ ավելել Է Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետը:

«Վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանի բանակցությունների չորրորդ փուլը կանցկացվի մայիսի 16-ին Վիեննայում:

2013 թվականի նոյեմբերին Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» եկել են համաձայնության, ըստ որի Թեհրանը մասնակիորեն դադարեցնում Է միջուկային ծրագիրը, մասնավորապես, կրճատում Է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները՝ Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի մեղմացման փոխարեն: Կողմերը համաձայնագրի իրականացմանը ձեռնամուխ են եղել հունվարի 20-ին: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը պատասխանատու Է Իրանի կողմից պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում