ԵԽ-ում ժողովրդավարություն «պաշտպանող» Ադրբեջանը ազատազրկման է ենթարկում այդ սկզբունքների կրողներին

ԵԽ-ում ժողովրդավարություն «պաշտպանող» Ադրբեջանը ազատազրկման է ենթարկում այդ սկզբունքների կրողներին

Եվրոպայի Խորհրդի նախարարաների կոմիտեի 124-րդ նստաշրջանում այդ կառույցի նախագահությունը 6 ամիս ժամկետով Ադրբեջանի կողմից ստանձնումը կեղծ մեկնարկի է նման, հատկապես այն բանի ֆոնին, երբ ադրբեջանական իշխանությունները միաժամանակ ձերբակալում, կեղծ դատավարություններով երկարատեւ ազատազրկման են ենթարկում ժողովրդավարական սկզբունքներ կրող ակտվիստներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես »-ը, գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը իր’ «Էլմար Մամեդյարովը հավաստում է, իսկ ոստիկանությունը ցրում» վերնագրով հոդվածում:

Գործակալությունը նշում է, որ ԵԽ նախարարների կոմիտեի ժամանակավոր նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Մամեդյարովը հայտարարել է, որ «Ադրբեջանը ջանքեր չի խնայելու Եվրոպայի Խորհրդի երեք հիմնարար սկզբունքները’ մարդու իրավունքները, օրենքի գերակայությյունը եւ ժողովրդավարությունը ուժեղ կերպով պաշտպանելու համար»:

«Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայությանը հավատարիմ լինելու մասին Մամեդյարովի հանդիսավոր հավաստիացումներից երկու ժամ առաջ Բաքվում NIDA շարժման երիտասարդ 8 ակտիվիստների դատապարտեցին 6-8 տարվա ազատազրկման եւ դաժանորեն ցրեցին նրանց պաշպանության ակցիայի մասնակիցներին, որոնցից 20-ին էլ բերման ենթարկեցին’ կանգնեցնելով դատարանի առաջ: Այդ պատճառով Ադրբեջանի նախագահությունը ԵԽ-ում, որն ամենից բարձր է դասում մարդու իրավունքները, ավելի շատ նման է կեղծ մեկնարկի», -գրում է «Թուրան»-ը:

Մայիսի 6-ին Բաքվում ծանր հանցագործությունների դատարանը NIDA երիտսասրդական շարժման 8 ակտիվիստների նկատմամբ 6-8 տարի ազատազրկման վճիռ է կայացրել: Նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել 2013 թ. մարտի 10-ին ի նշան ադրբեջանական բանակում զինվորների մահերի դեմ բողոքի ակցիայի ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել նաեւ Ադրբեջանում 2013 թ. անցկացված նախագահական ընտրությունների շեմին այսպես կոչված «ֆեյսբուքյան հեղափոխության» փորձ կատարելու, ապօրինի պայթուցիկ նյութեր, թմրանյութեր պահելու եւ խուլիգանության մեջ: Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը նրանց բոլորին «խղճի բանտարկյալներ» է ճանաչել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում