Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հեռանում է քաղաքականությունից

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հեռանում է քաղաքականությունից

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից: Այս մասին, հայտարարել է ինքը’ Չիչեքը:

Նրա խոսքով, ինքը շատ բան է արել թուրքական քաղաքականության համար, եւ եկել է հեռանալու ժամանակը: Նշվում է նաեւ, որ Ջեմիլ Չիչեքը չի մասնակցելու 2015 թ. հունիսի 14-ին Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: Չիչեքը Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել 2011 թ.: Նա քաղաքականություն է մտել 1984 թ. եւ հանդիսանում է Թուրքիայի «Մայր Հայրենիք» (ANAP) կուսակցության հիմնադիրներից մեկը:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) 7-ից ավելի ներկայիս պատգամավորներ չեն կարող մասնակցել 2015 թ. խորհրդարանական ընտրություններին: Ներքին կանոնադրության համաձայն նման որոշում ընդունվել էր իշխող կուսակցության հերթական համագումարում, ըստ որի կուսակցությունից ընտրված պատգամավորներն իրավունք չունեն ընտրվել երեք ժամկետից ավելի: Ցուցակում ընդգրկված են ԱԶԿ-ի ներկայիս բարձրաստիճան մեծ թվով գործիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում