Պետդեպարտամենտը խոսել է «Արցախի ծրագրերից»

Պետդեպարտամենտը   խոսել է «Արցախի  ծրագրերից»

ԱՄՆ-ն հավատարիմ է մնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային  գործընթացին և շարունակելու է իր գործունեությունը, որպես համանախագահ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին: Այս մասին հայտնում է haqqin.az կայքը:

«Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացացին և կմնանք համանախագահ: Ուկրաինայում մեր ջանքերի մասին դուք տեղեկացված եք», – ասել է Պսակին:

Պսակին ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ոոոլրիքը «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ» թեմայով ելույթի ժամանակ արտացոլել է ԱՄՆ-ի քաղաքական գիծը:

«Ամերիկյան համանախագահը հայտնել է այն հիմնարար սկզբունքները, որոնք կծառային հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,-ասել է Պասկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում