ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումներ Է անցկացնում Կիեւի իշխանությունների ներկայացուցիչների հետ

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումներ Է անցկացնում Կիեւի իշխանությունների ներկայացուցիչների հետ

 ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը մայիսի 8-ին այցով ժամանել Է Կիեւ եւ արդեն հանդիպումներ Է անցկացնում Կիեւի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Ուկրաինայում ԵԱՀԿ-ի ներկայացուցչությունում:

«Հանդիպումների մակարդակը առնվազն արտաքին գործերի նախարարն Է»,-նշել են ներկայացուցչությունում՝ չճշտելով բանակցությունների այլ մանրամասներ:

Սպասվում Է, որ այցի ընթացքում Զանիերը կքննարկի ՈՒկրաինայի իրադրության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որն առաջարկել Է ԵԱՀԿ-ն: ԵԱՀԿ-ին առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Իգոր Պրոկոպչուկը հայտնել Է, որ «ճանապարհի քարտեզը» Կիեւի իշխանություններին կներկայացվի մինչեւ օրվա վերջը:

«Այսօր այդ ծրագիրը ներկայացվելու եւ քննարկվելու Է Կիեւում,-ասել Է Պրոկոպչուկը:-Կարծում եմ, որ այդ քննարկման արդյունքում ավելի հստակ ըմբռնում կլինի»: «Ճանապարհի քարտեզն» առաջարկել Է շվեյցարական կողմը,-նշել Է նա:-Առանձին տարրեր կարող են հետաքրքրական լինել, մյուսները շտկում կպահանջեն»:

Դիվանագետի խոսքով՝ ուկրաինական կողմը դեռ փաստաթղթի պատրաստման փուլում Է ԵԱՀԿ-ն նախագահող Շվեյցարիային փոխանցել իր առաջարկները:

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Կիեւ կավարտվի մայիսի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում