Բաքվում ազատորեն վաճառվում են թմրանյութ պարունակող դեղամիջոցներ

Բաքվում ազատորեն վաճառվում են թմրանյութ պարունակող դեղամիջոցներ

Բաքվի դեղատներում ազատորեն վաճառվում է թմրեցնող բաղադրիչով ցավազրկող միջոց’ տրամադոլ, որը հայտնի է նաեւ «Պանոլ-300» անվանումով: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը:

Բժշկագիտության մեջ այդ դեղամիջոցը ուժեղ ցավերի դեպքում օգտագործվում է որպես ցավազրկող, իսկ դեղատներն այն բաց են թողնում բժշկի նշանակմամբ: Այդ դեղամիջոցը սովորաբար նշանակվում է օնկոլոգիական հիվանդներին կամ ծանր վնասվածքներից հետո: Դրա հետ միասին, դեղամիջոցի կազմում թմրեցնող բաղադրիչի առկայությունն այն խիստ պահանջված է դարձրել թմրամոլների համար:Այդ դեղամիջոցն օգտագործողների մոտ մտածելու արգելակում, գիտակցության բթացածություն, իրականության զգացողության կորուստ է առաջացնում:

Փոքր մասնաբաժիններով ընդունելու դեպքում այն հիանալի ցավազրկող է, սակայն, միանգամից մի քանի հաբ ընդունելու դեպքում’ տրամադոլը վերածվում է ուժեղ ազդեցությամբ թմրանյութի, իսկ երկարատեւ օգտագործելու դեպքում’ առաջացնում հոգեկան եւ ֆիզիկական խանգարումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում