Ադրբեջանցիների գազանությունները Սիրիայում կարող են շրջվել Ադրբեջանի դեմ

Ադրբեջանցիների գազանությունները Սիրիայում կարող են շրջվել Ադրբեջանի դեմ

«Միայն մեր քաղաքացի ադրբեջանցիներն են Սիրիայում մարդկանց գլուխները կտրում: Արդեն համացանցում տարածվել են Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող Ադրբեջանի քաղաքացիների կատարած սարսափելի սպանությունների եւ գազանությունների մասին պատմող տեսանյութեր: Տեսանյութում ադրբեջանցի մարտիկները գազանաբար կտրում են իրենց թշնամի կրոնական խմբավորման անդամի գլուխը»,- նման բովանդակությամբ ռեպորտաժ է հաղորդել ադրբեջանական ANS հեռուստաալիքը’ ցուցադրելով տեսանյութ, որում Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող Ադրբեջանի քաղաքացին կտրում է իր զոհի գլուխը:

Անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը հայտնել է, որ գաղափարական հրահանգներ ստացած այդ անձանց գործողությունները հետո կարող են շրջվել Ադրբեջանի դեմ, ինչի համար պատկան կառույցները պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկեն: Նա նշել է, որ ադրբեջանական օրենսդրությունը խստացվել է, եւ Սիրիայում մարտերին մասնակցելու մեկնած Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ 8-15 տարի ազատազրկման պատիժներ են նախատեսվու մ:

Ադրբեջանում մինչ այժմ Սիրիայում մարտերին մասնակցած ընդամենը մեկ քաղաքացի է ձերբակալվել’ Գաբալայի շրջանի 25-ամյա բնակիչ Ահմադ Հասանովը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում