Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո պատարագ կմատուցվի

Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո պատարագ կմատուցվի

Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայի թուրքական հատվածում գտնվող հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո առաջիկա կիրակի սուրբ պատարագ կմատուցվի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական sondakika.com լրատվական կայքը: Եկեղեցին վերջերս նորոգվել է միջազգային հիմնադրամների օժանդակությամբ:

Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը հայտնել է, որ կիրակի սուրբ պատարագը եկեղեցում կսկսվի ժամը12:00-ին եւ կտեւի մեկ ժամ:

Նա ասել է, որ պատարագին մասնակցելու համար արտասահմանյան երկրներից մեծ թվով հայեր են ժամանել Նիկոսիա: Նրա խոսքով’ հայկական եկեղեցում տեղի ունենալիք պատարագով հետաքրքրված են Կիպրոսում ԱՄՆ-ի եւ Սլովակիայի դեսպանները, բազմաթիվ քաղաքական եւ կրոնական գործիչներ:

Թուրքիան Կիպրոսի տարածքի մեկ երրորդ մասը’ այդ թվում մայրաքաղաք Նիկոսիայի արեւելյան հատվածը բռնազավթել է 1974 թ-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում