Politics.am.Ղարաբաղի խնդիրն ԱՄՆ-ի համար

Politics.am.Ղարաբաղի խնդիրն ԱՄՆ-ի համար

1994թ-ի հրադադարի ռեժիմի հաստատման 20 ամյակի կապակցությամբ երկար տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ի կառավարությունը ԼԵռային Ղարաբաղի կոնֆլիկտի առնչությամբ հանդես եկավ սեփական հայտարարությամբ:

Քարնեգի հիմնադրամի իր ելույթում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ արեց Բաքվի և Երևանի կառավարություններին՝ հետևելու խաղաղ կարգավորման գործընթացի սկզբունքներին:Դա որոշակի նյուանսներ պարունակող, բայց զուսպ մարտահրավեր է, բայց, այնուամենայնիվ, մարտահրավեր:

Հակամարտության կողմերի մոտ գնալով սաստկանում էր բողոքը համանախագների նկատմամբ ՝ նրանց մեղադրելով վեճը լուծելու անկարողության մեջ: Համաձայն դիվանագիտական կանոնակարգի, Ուորլիքը պատասխանում է նրանց՝ հիշեցնելով հետևել այն քայլերին, որոնք հենց իրենք պետք է ձեռնարկեն:

Դա այնքան էլ առանցքային իրադարձություն չէր, սակայն ուշագրավ էր այն փաստը, որ համանախագահը հանդես եկավ ոչ թե Մինսկի խմբի, այլ ամերիկյան կառավարության անունից:

Վերջին մի քանի տարիներին Մինսկի խմբի իրականացրած քաղաքականության հիմնական բացթողումներից մեկը հանրային դիվանագիտության պակասն է: Հայաստանը և Ադրբեջանն իրենց ցանկալի նյութերով լցրել են դաշտը, իսկ համանախգահները գրեթե ոչինիչ չեն ասում նրանց հակադարձելու համար: Մինսկի խմբի համանախագահներից մեկին լսելն իսկապես թարմեցնող էր:

Չնայած ուկրաինական ճգնաժամին Ուորլիքը բավականին զգույշ կերպով շեշտեց Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցության մասին: Փարիզն ու Մոսկվան բավականին թռուցիկ կերպով անդրադաձան ելույթին, և հավանական է, որ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ հայտարարությամբ հանդես կգա :

Բայց ելույթից պարզ է դառնում, որ կողմերի՝ ավելի մեծ հավակնոտություն դրսևորելու դեպքում Վաշինգտոնը պատրաստ կլինի ավելի շատ ռեսուրսներ տրամադրել:

Դեսպանն իր խոսքում ըմբռնում ցուցաբերեց Ադրբեջանի դրությանը, հրադադարից 20 տարի անց նրա տարածքները դեռևս զավթված են, իսկ փախստականներն անակարող են տուն գնալ: (Դեսպանն օգտագործում է գրավյալ տարածքներ եզրույթը, որոնք իրականում հայապատկան հողեր էին, որոնք ազատագրվել են պատերազմի ժամանակ – Politics.am):

Բաքվին հիշեցվեց նաև, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը կնպաստի մարդակային կյանք խլող սահմանային միջադեպերի նվազեցմանը:

Ուորլիքը կարևորեց ոչ դիվանագիտական հարթակներում ևս դիվանագիտական ուղեծրի պահպանումը ՝ իր աջակցությունն հայտնելով ադրբեջանցի ակտիվիստներին, ոորնք ճնշումների ենթարկվում Բաքվում: Տևական խաղաղությունը չպետք է ամրագրվի միայն հաշտեցման պայմանագրերով,այլ վստահության, հավատի և երկու երկրների մարդկանց անմիջական մասնակցության շնորհիվ:

Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր տևական խաղաղության ձեռքբերումը հնարավոր է միայն բոլոր ազդեցություն կրող կողմերի կարծիքը հաշվի առնելու շնորհիվ՝ թաքնված հիշեցնելով բանակցային գործընթացում արցախահայերի ներգրավման անհրաժեշտության մասին:

Հայկական կողմի համար ևս ուղրեձներ կային: Դեսպանը հստակ օգտագործեց գրավյալ տարածքներ եզրույթը՝ բնութագրելու Ղարաբաղից դուրս գտնվող ադրբեջանական շրջանները և նշեց, որ Հայաստանը և Արցախը պետք է կապվեն ոչ թե ամբողջ շրջանի, այլ Լաչինի միջանցքի միջոցով: Կազանի 2011թ-ի ձախողված բանակցություններից հետո հայկական կողմը հայտարարեց, որ նրանք ցանկանում են շարունակել բանակցությունները շրջանառվող փաստաթղթի շրջանակներում:

Ես դա անվանում են չափից ավելի զգուշավոր մոտեցում՝ պասիվ ագրեսիա: Քանի որ նա կողմերին կոչ արեց կատարելու վերջին հստակ քայլ առաջը, Ուորլիքը դիմեց հայերին՝ ցուցաբերելու ավելի մեծ կրեատիվություն:

Արտահայտությունը, որ իրատեսական չէ մեկանգամյա հանդիպումների միջոցով հասնել տևական խաղաղության, ըստ իս, նշանակում էր, որ արտգործնախարարներն ի զորու չեն լուծել խնդիրը և նախագահները պետք է ստանձնեն նախաձեռնությունը:

Դեսպանի խոսքերը կաղավաղվեն, սխալ մեջ կբերվեն կամ ցինիկ հակապատասխան կստանան: Բայց այնտեղ բազմաթիվ տարրեր կան նրանց համար, ովքեր դա ուշադիր են կարդացել՝ վերցնելու այն, ինչի միջոցով հնարավոր է հասնել խաղաղության հաստատմանը:


Թոմաս դե Վաալ, Carnegie Endowment for International Peace, ԱՄՆ
Թարգմանությունը՝ Politics.am 

Հետևեք մեզ նաև Telegram-ում