Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակչության մեծամասնությունը պաշտպանել է անկախության գաղափարը

Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակչության մեծամասնությունը պաշտպանել է անկախության գաղափարը

Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակչության մեծամասնությունը մայիսի 11-ին տարածաշրջանների ինքնորոշման շուրջ կայացած հանրաքվեների ընթացքում պաշտպանել է պետական անկախության գաղափարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են կենտրոնական ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալները:

Հանրաքվեի քվեաթերթիկներում եղել է միայն մեկ հարց՝ պաշտպանում եք դուք արդյոք՝ համապատասխանաբար Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պետական անկախությունը:

Դոնեցկում կայացած մամուլի ասուլիսում ԿԸՀ-ի նախագահ Ռոման Լյագինը հայտնել է, որ նախնական արդյունքներով անկախությանը «կողմ» է քվեարկել ընտրողների 89,7 տոկոսը, «դեմ»՝ 10,19 տոկոսը, եւ քվեաթերթիկների 0,74 տոկոսը փչացված է եղել:

Լուգանսկի մարզի վերաբերյալ տվյալներ առայժմ չկան, սակայն անկասկած է, որ տեղի բնակիչները նույնպես մտադիր չեն Ուկրաինայի մաս կազմել:

Հանրաքվեների կազմակերպիչների խոսքով՝ դրանց պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 12-ին. Դոնեցկի մարզում՝ Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին, իսկ Լուգանսկում՝ համաժողովրդական հանրահավաքի ժամանակ՝ ժամը 18:00-ին:

Լյագինը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Դոնեցկի մարզում հանրաքվեին մասնակցությունը կազմել է 74,87 տոկոս: Իր հերթին Լուգանսկի մարզի ԿԸՀ-ի նախագահ Ալեքսանդր Մալիխինը հայտնել է, որ քվեարկությանը մասնակցությունը կազմել է 81 տոկոս:

ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի կարգավիճակի շուրջ քվեարկության արդյունքները եւ նախազգուշացրել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին, եթե Ուկրաինայի արեւելքում կայացած քվեարկության պատճառով խափանվեն մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրությունները:

Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանրաքվեների նկատմամբ իր վերաբերմունքը կճշտի միայն դրանց արդյունքների ամփոփումից հետո:

«ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Կոմերսանտ»-ին պարզաբանել է, որ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի կարգավիճակի շուրջ անցկացված հանրաքվեի նկատմամբ իր վերաբերմունքը կձեւակերպի ըստ դրանց արդյունքների»,- մայիսի 12-ին գրում է հրատարակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում