Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով Բաքվում էր
12/05/2014 10:50
Նմանատիպ
Կիրակի օրը պաշտոնական այցով Բաքու է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նրան Հեյդար Ալիևի օդանավակայանում դիմավորել է Ադչբեջանի նախագահ Հեյդար Ալիևը:
Օլանդի հետ միասին ֆրանսիական պատվիրակության կազմում ընգրկված են մեծաքանակ ձեռներեցներ և բիզնեսմեններ, ինչպես նաև կառավարության բազմաթիվ անդամներ: Օլանդի տեղեկացմամբ, երկու երկրները մի քանի փոխշահավետ համաձայնագրեր կստորագրեն:
Ֆրանսուա Օլանդը շրջայց է կատարել Ադրբեջանում գտնվող որոշ պատմական հուշարձաններում, իսկ այնուհետև մասնակցել է իր պատվին մատուցված ճաշին:
Ֆրանսիայի նախագահը այցելել է նաև Ադրբեջանում կառուցվող ֆրանսիական լիցեյը և ծանոթացել նրա կառուցման աշխտանքներին: Բաքու կատարած պաշտոնական այցը կավարտվի այսօր: Մայիսի 12-ին Օլանդը պաշտոնական այցով կժամանի Երևան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում