Հոմսի բնակիչները վերադառնում են իրենց բնակավայրեր

Հոմսի բնակիչները վերադառնում են իրենց բնակավայրեր

Հոմսի հին թաղամասերից զինյալների տարհանումից հետո բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց բնակավայրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բնակիչներին հանկարծակիի են բերել պատճառած ավերի, վնասների հսկայական չափերը: Սիրիական բանակն իր հերթին շարունակում է մաքրել Հոմսի հին թաղամասերը: Հոմսի մարզպետ Թալալ ալ Բարրազին հայտարարել է, որ իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են բնակիչներին բնականոն կյանքին վերադարձնելու համար:

Հոմսի Ումմ ազ Զեննար եկեղեցում մայիսի 11-ին եկեղեցական արարողություն է տեղի ունեցել անվտանգության վերականգնման առիթով: Մյուս կողմից քաղաքում սկսվել են վերականգնողական աշխատանքերը:

Ավելի վաղ’ մայիսի 7-ին Հոմսից սկսել էին տարհանվել զինյալները: Զինյալների վերջին խումբը Հոմսից հեռացել է մայիսի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում