Մարգվելաշվիլին սպասել է իր հեղինակության անկմանը

Մարգվելաշվիլին սպասել է իր հեղինակության անկմանը

Իմ հեղիանակության անկումն ինձ համար սպաելի էր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայատրարություն է արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Համաձայն Ազգային-դեմոկրատական ինստիտուտի կողմից արված հարցումների, Մարգվելաշվիլու հեղինակությունը մի քանի ամիսների ընթացքում  72 տոկոսից իջել է 46 տոկոսի:

«Իմ հեղինակությանն անկումն ինձ համար միանգամայն սպասելի է: Ես մինչ այդ էլ մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Բիձինա Իվանաշվիլինին մեծ ներդրում է ունեցել նախագահական ընտրություններում իմ տարած հաղթանակի մեջ, որի շնորհիվ ես հավաքեցի ձայների 62 տոկոսը: Բնական է, որ Բիձինայի քննադատությունից հետո այն մարդիկ ովքեր ինձ աջակցել են Բիձինայի շնորհիվ, արտահայտվել են իմ դեմ: Համապատասխանաբար, դա ինձ համար միանգամայն բնական և ընդունելի է»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում