Պուտինը չի շտապում կարծիք արտահայտել ուկրաինական հանրաքվեների նկատմամբ

Պուտինը  չի շտապում  կարծիք արտահայտել  ուկրաինական հանրաքվեների նկատմամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեների արդյունքներին, այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Միայն դրանց ամփոփումից հետո Վլադիմիր Պուտինը կարտահայտի իր վերաբերմունքը հարցումներինկատմամբ, որոնք լեգետիմ չեն համարվում Կիևում և Արևմուտքում: Միաժամանակ Պեսկովը նշել է, որ կանխատեսել, թե ինչպիսին կլինի նախագահի որոշումը շատ բարդ է: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական կայքը:

Միևնույն ժամանակ ավելի ուշ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Մոսկվայում հարգում են Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մարդկանց կամքի արտահայտումը և հույս ունեն, որ հանրաքվեի արդյունքների իրականացում տեղի կունենա քաղաքակիրթ ճանապարհով, առանց բռնությունների, Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների միջև երկխոսության արդյունքում», – ասել է ՌԴ-ի նախագահի մամուլի գրասենյակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում