Դոնեցկի շրջանում փախցրել են «Նովայա գազետա»-ի լրագրողին
12/05/2014 14:42
Նմանատիպ
Ուկրաինայի Դոնեցկի շրջանում առևանգվել է «Նովայա գազետա»-ի թղթակից Պավել Կանիգինը: Այդ մասին տեղեկացնում «Эхо Москвы» ռադիոկայանը:
Ռադիոկայանի տեղեկատվությամբ, անցած գիշեր նա իր գործընկերներին sms հաղորդագրություն է ուղղարկել հետևյալ պարունակությամբ. «Ինձ առևանգել են, զանգի Մոսկվա»:
Ինչպես հայտնում է «Эхо Москвы» կայքի թղթակից Իլյա Ազարը, «Կանիգինի գործընկերներից մեկը, որոշ տվյալներով, նրա համար հազար դոլարի չափով փրկագին է վճարել, բայց լրագրողի հեռախոս դեռևս անհասանելի է»:
«Նովայա գազետա»-ի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել «Эхо Москвы» -ի տեղեկատվությունը Կանիգինի առևանգման մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում