Թուրքիան հարկադրված է փոխհատուցել Կիպրոսի բռնազավթման համար
Նմանատիպ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պատրաստվում է 1974 թ-ին Թուրքիայի կողմից Կիպրոսի մեկ երրորդ մասը բռնազավթելու վերաբերյալ Անկարայի կողմից փոխհատուցման մասին կարեւոր վճիռ կայացնել, որը կարող է ազդեցություն ունենալ կղզու թուրքական եւ հունական հատվածների միավորման ուղղությամբ ընթացող բանակցությունների վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ntvmsnbc հեռուստաալիքը:
Ըստ այդ հաղորդագրության’ տարբեր աղբյուրներ նշում են, որ Կիպրոսի Հանրապետությանը Թուրքիայի փոխհատուցման չափը կարող է գերազանցել հարյուրավոր միլիոն եվրոն: Նման որոշում ընդունվելու դեպքում Թուրքիան կկանգնի Ստրասբուրգի դատարանի կողմից միջպետական վեճի առթիվ վճռով առաջին անգամ փոխհատուցում վճարելու պատժի արժանանալու առաջ:
Ենթադրվում է, որ այսօր Ստրասբուրգում տեղի ունենալիք դատալսման ժամանակ ՄԻԵԴ-ը կհրապարակի 1994 թ. նոյեմբերի 22-ին Թուրքիայի դեմ Կիպրոսի Հանրապետության ներկայացրած հայցի փոխհատուցման մասով վճիռը:
Կիպրոսի Հանրապետությունը Անկարայի դեմ երեք միջպետական դատական գործեր էր բացել նաեւ 1974, 1975 եւ 1977 թվականներին, սակայն, այդ դատական գործերն ավարտվել էին առանց փոխհատուցման վճիռների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում