Մահափորձ Է կատարվել Լուգանսկի մարզի «ժողովրդական նահանգապետի» դեմ

Մահափորձ Է կատարվել Լուգանսկի մարզի «ժողովրդական նահանգապետի»  դեմ

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարությունը հայտնել Է, որ մահափորձ Է կատարվել մարզի «ժողովրդական նահանգապետ» Վալերի Բոլոտովի դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ժամը մոտ 11-ին մահափորձ Է կատարվել Վալերի Բոլոտովի դեմ, որը հրազենային վերք Է ստացել»,- լրագրողներին հայտարարել Է ինքնահռչակ հանրապետության մամուլի կենտրոնի ղեկավար Վասիլի Նիկիտինը: Նրա խոսքով՝ Բոլոտովի կյանքին վտանգ չի սպառնում:

Ներկայում «ժողովրդական նահանգապետը» գտնվում Է փակ մասնավոր կլինիկայում:

«Բոլոտովի դեմ մահափորձը Կիեւի պատասխանն Է ժողովրդական հանրաքվեին, որի արդյունքները հրապարակվել են մայիսի 12-ին»,- ընդգծել Է Նիկիտինը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում