Դոնեցկի Հանրապետությունը պատժամիջոցներ է սահմանել Օբամայի դեմ

Դոնեցկի Հանրապետությունը պատժամիջոցներ է սահմանել Օբամայի դեմ

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային արգելել Է մինչեւ 2014 թվականի նոյեմբեր այցելել հանրապետության տարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԴԺՀ-ի նախագահության համանախագահ Դենիս Պուշիլինի ստորագրությամբ փաստաթղթում, որը հրապարակվել Է Twitter-ում Դոնեցկի Հանրապետության պաշտոնական միկրոբլոգում:

Պատժամիջոցի սահմանման պատճառ Է նշվում «այսպես կոչված Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ա.Տուրչինովի՝ 14.04.2014-ի հակաժողովրդական օրենքի վերաբերյալ «հակաահաբեկչական» եզրույթի օգտագործումը խրախուսելը»:

Համանման պատճառով մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 14-ն արգելված Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի մուտքը ԴԺՀ-ի տարածք: Փաստաթղթում նշվում Է, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նույնպես զրկված Է ԴԺՀ այցելելու հնարավորությունից՝ «իր պարտականությունների կատարման հարցում անփութություն դրսեւորելու համար, ինչն Ուկրաինայում նեոնացիստներին թույլ Է տվել զգալ իրենց անպատիժելիությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում