Վրաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրի հունիսի 27-ին

Վրաստանը ԵՄ-ի  հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրի հունիսի 27-ին

Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը Վրաստանը կստորագրի հունիսի 27-ին: Այդ մասին Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյի հետ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:

«Մեզ համար շատ պատվավոր Է այս այցը: Այն հաստատում Է, որ Եվրամիությունն աջակցում Է Վրաստանին եվրաինտեգրացման գործընթացում: Ցանկանում եմ ձեզ հայտնել, որ մենք այսօր ստացանք այն բանի հավաստումը, որ ասոցացման համաձայնագիրը Վրաստանը կստորագրի հունիսի 27-ին»,-նշել Է Իրակլի Ղարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում