Թեհրանը պատրաստ Է երկխոսություն սկսել Սաուդյան Արաբիայի հետ. Իրանի ԱԳՆ

Թեհրանը պատրաստ Է երկխոսություն սկսել Սաուդյան Արաբիայի հետ. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարը դեռեւս չի ստացել Սաուդյան Արաբիա այցելելու գրավոր հրավեր, բայց երկու երկրների նախարարների հանդիպումն «օրակարգում Է»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 14-ին հայտնել Է Իրանի ԱԳ փոխնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը:

«Իրանի արտգործնախարարն առայժմ չի ստացել Սաուդյան Արաբիա այցելելու գրավոր հրավեր: Բայց, չնայած դրան, երկու երկրների նախարարների հանդիպումն Իսլամական Հանրապետության օրակարգում Է»,-ասել Է Աբդուլլահիանը:

Նրա խոսքով՝ Իրանը եւ Սաուդյան Արաբիան կարեւոր դեր են խաղում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում: «Մենք ողջունում ենք այն բանակցություններն ու հանդիպումները, որոնք նպատակամղված են տարածաշրջանի հիմնախնդիրների լուծմանը, անըմբռնողության վերացմանը եւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,-նշել Է դիվանագետը:

Երեքշաբթի օրը՝ մայիսի 13-ին, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Սաուդ ալ Ֆեյսալը հայտարարել Է, որ Էր Ռիադը պատրաստ Է Թեհրանի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների բարելավման հարցերը եւ իրանցի պաշտոնակից Ջավադ Զարիֆին հրավիրել Է այցելել Էր Ռիադ: Մինչ այդ Սաուդյան Արաբիան՝ տարածաշրջանի սուննիաբնակ երկրների առաջատարը, շահագրգռություն չԷր դրսեւորում շիաներով բնակեցված Իրանի հետ երկխոսելու հարցում: Համարվում Է, որ հենց Իրանի եւ Սաուդյան Արաբիայի տարաձայնություններն են բորբոքում հակամարտությունները մերձավորարեւելյան տարածաշրջանում, ամե? ?ից առաջ Սիրիայում, որտեղ Թեհրանն ակտիվորեն աջակցում Է գործող իշխանություններին, իսկ Էր Ռիադը՝ զինված ընդդիմությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում