Ադրբեջանը և Ղազախստանը ընդլայնելու են Կասպյան ավազանում համագործակցությունը

Ադրբեջանը և Ղազախստանը  ընդլայնելու են Կասպյան  ավազանում համագործակցությունը

Ադրբեջանը և Ղազախստանը մտադիր են ընդլայնել Կասսպյան ավազանում անվտանգության ապահովման շուրջ  համագործակցությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է  Ադրբեջանում Ղազասխտանի ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Ալմազբեկ Բազարբաևը:

Գնդապետի խոսքերով, այդ հարցը քննարկվել է Ղազախստանի պաշտպանության նախարար Սերիկ Ահմեդովի՝ Ադրբեջան կայացած այցի շրջանակներում:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նույնպես ընգծել է ծովային անվտնագության ոլորտում  նկատվող հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը:
Ինչպես հարոդել է ղազախ ներկայացուցիչը ներկա պահին փաստաթղթեր են պատրաստվում:

«Այս պահին Ղազախստանն իր սեփական ռազմածովային ուժերն է ստեղծում: Մենք Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենք ինչպես ռազմածովային, այնպես էլ քաղաքացիական ծովային բնագավառներում», – ընգծել է գնդապետ Բազարբաևը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում