Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել

Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել

Թուրքիայի Մանիսայի նահանգի Սոմա ավանում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեծ թվով մարդկանց զոհվելու պատճառով երկրի 19 քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել: Մարդիկ բողոքում են կառավարության դեմ’ պահանջելով նրա հրաժարականը:

Զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Բուրսայում, Ադանայում, Այդընում, Բալիքեսիրում, Չանաքքալեում, Թունջելիում (Դերսիմ), Օրդույում, Զոնգուլդաքում, Մուղլայում, Տրապիզոնում, Քոնիայում, Աքսարայում, Այնթապում, Շիրնաքում, Արդահանում եւ Անթալիայում:

Նախանցած գիշեր Սոմայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 787 մարդ մնացել է գետնի տակ: Վերջին պաշտոնական տվյալներով զոհվել է 282 մարդ, ոչ պաշտոնական տվյալներով’ 350 մարդ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը’ մեղադրելով նրան այն բանում, որ ածխահանքերի շահագործումը կատարվում է անվտանգության կանոնների խախտումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում