Լիբանանում այսօր կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Լիբանանում այսօր կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Լիբանանի խորհրդարանում մայիսի 15-ին կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախագահի ընտրությունը մի քանի անգամ ձախողվել է պատգամավորների բացակայության և բավարար քվորում չլինելու պատճառով: Նախագահի գլխավոր թեկնածուն Սամիր Ջաաջան է, ում նախագահ ընտրվելուն դեմ են հատկապես սիրիա մետ կուսակցությունները և կազմակերպությունները:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին:

Հազարավոր լիբանանցիներ հանրահավաք են կազմակերպել՝ երկրի ղեկավարությունից պահանջելով բարձրացնել աշխատավարձերը: Հանրահավաքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ խորհրդարանը քննարկում էր պետական աշխատավարձերի վերաբերյալ հարցեր: Հանրահավաքին մասնակցում էին ուսուցիչներ և պետական հաստատությունների պաշտոնյաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում