Ադրբեջանում զինվորը գնդակահարել է գումարտակի հրամանատարին

Ադրբեջանում զինվորը գնդակահարել է գումարտակի հրամանատարին

Ադրբեջանի պաշտպանության բանակի Արցախի հետ սահմանային գոտում տեղակայված զորամասերից մեկի զինվոր Իլքին Յաշար օղլու Մահեռամովը իրեն ամրակցված ավտոմատ զենքով գնդակահարել է իր ծառայության գումարտակի հրամանատար Էմիլ Ասքերլիին: Ադրբեջանական բանակի սպան զոհվել է: Ինչպես տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել, հարուցվել է քրեական գործ: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է սպայի զոհվելու փաստը: Սպանության դրդապատճառները հայտնի չեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում