Ջոն Հեֆերնը կմեկնի ԱՄՆ-ը

Ջոն Հեֆերնը կմեկնի ԱՄՆ-ը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մայիսի 17-ին կմեկնի Միացյալ Նահանգներ’ մի շարք քաղաքներում հնարավոր գործընկերների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, հանդիպումների ընթացքում դեսպան Հեֆերնն ակնկալում է տարբեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակել մշակութային տուրիզմին/մշակութային պահպանությանը, ինչպես նաև գիտությանը, տեխնոլոգիաներին ու նորարարություններին առնչվող հարցերի շուրջ:

Գործընկերային հանդիպումների շարքը եզրափակելուց հետո, դեսպանը խորհրդակցություններ կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում: Դեսպան Հեֆերնը Հայաստան կվերադառնա հունիսի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում