Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է 12 մլրդ դոլար

Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է 12 մլրդ դոլար

Միջազգային վարկային եւ ֆինանսական կազմակերպությունների հետ մինչեւ 2014 թ. սկիզբը Ադրբեջանի կառավարության ստորագրած վարկային համաձայնագրերի ծավալը կազմում է 12 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին, ինչպես հաղորդում է haqqin.az լրատվական կայքը, Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն այսօր հայտարարել է ադրբեջանական խորհրդարանի լիագումար նիստում «2013 թ. պետբյուջ եի կատարման մասին» օրենքի քննարկման ժամանակ:

«Ադրբեջանի վճարած արտաքին պետական պարտքը կազմում է 6,1 մլրդ դոլար: Ընդ որում, արտաքին պարտավորությունների սպասարկման համար 2013 թ. պետբյուջեից ուղղվել է 728 մլն մանաթ (մոտ 900 մլն դոլար)», -ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում