Ադրբեջանում հնարավոր է կրկնվի Եվրամայդանը. Մորնինգստթար

Ադրբեջանում հնարավոր է կրկնվի Եվրամայդանը. Մորնինգստթար

«Մենք ուշադիր կերպով հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունններին: Հատակապես քաղաքական ակտիվիստների վրա ճնշումների գործադրումներին և ձերբակալություններին: Այս թեման մեզ համար միշտ առաջնահերթային է եղել: Եթե հիշում եք տարիներ առաջ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Բաքու կատարած այցի ժամանակ, նա հայտարարեց, որ ԱՄՆ-ն սերտ կապեր է հաստատում միայն դեմոկրատական երկրների հետ»,-այս մասին Ազադլիգի հետ զրույցում նշել է Բաքվում Ադրբեջանի դեսպանը, ում լիազորություններն ավարտվում են 3 ամսից:

Դեսպանի խոսքերով, Ադրբեջանի կառավարությունն ԱՄՆ-ի համար անհասականալի քայլեր է ձեռնարկում:

«Ես փորձում եմ հասկանալ ադրբեջանական կառավարության տրամաբանությունը և հասականալ նրանց դիրքորոշումը: Նրանք այնպիսի փաստարկ են բերում, որ երկրում կայունություն հաստատելու նպատակով են նման քայլերի դիմում: Ասում են, որ Ադրբեջանը տեղակայված է շատ վտանգավոր տարածաշրջանում: Եվ դսա իսակապես այդպես է: Եթե երեք ժամ շարժվեք դեպի հարավ, ապա կհասնեք Իրան, եթե հյուսիս՝ Ռուսաստան: Սակայն մենք այլ դիրքրոշում ունենք: Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակությունը որքան բաց լինի, այնքան կայնությունն ավելի հաստատուն կլինի: Դա և՛ հասարակության, և՛ կառավարության շահերից է բխում: Սակայն երբեմն կառվարությունը ձեռնարկում է անհասականալի և ոչ անհրաժեշտ քայլեր: Սակայն մենք նրանց միշտ ասել ենք և կասենք դեմոկրատիայի և մարդու իրավունքների մասին», – նշել է Մորնինգսթարը:

Դեսպանը հերքել է այն պնդումը, որ ԱՄՆ-ն զոհում է դեմոկրատիան՝ հանուն էներգետիկ խնդիրների:

«Դա այդպես չէ: Մեքն չենք պատրաստվում Ադրբեջանից նավթ և գազ գնել: Մենք պարզապես ցանկանում ենք Ադրբեջանի միջոցով նվազացնել Եվրոպայի գազային շուկայում Ռուսաստանի մոնոպոլ դիրքը », – նշել է նա:
ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ Ադրբեջանում Մայդանի առաջցման հնարավոր պատճառներից մեկն էլ կռուպցիան է:

«Կոռուպցիան տարածված է նաև կենցաղային մակարդակում: Եթե դուք որևէ խախտում կաատարեք, ապա պետք է բանկում վճարեք տուգանքը: Այս ուղղությամբ շատ մեծ աշխատանքներ է տանում ASAN ընկերությունը: Սակայն ես ցանկանում եմ օբյեկտիվ լինել և նշել, որ կրթության և առողջապահության ոլորտում դեռևս խնդիրներ կան: Սակայն ընդհանուր առմամբ կռուպցիայի դեմ պայքարը մեծ առաջընթաց է արձանագրում: Ես այս թեման քննարկում եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ», ասաց ամերիկացի դիվանագետը:

Անդրադառնալկով Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը՝ դեսպանն ընգծեծց, որ նա ԱՄՆ-ի պաշտոնական տեսակետն է հայտնել: Նա նաև ավելացրեց, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես համաձայնության հասնեն, ապա դա կթուլացնի Ադրբեջանի ազդեցության լծակները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում