Ադրբեջանա-ամերիկյան պաշտոնական լեզվակռիվը շարունակվում է

Ադրբեջանա-ամերիկյան պաշտոնական  լեզվակռիվը շարունակվում է

«Նովրուզ Մամեդովի պնդումները չեն համապատասխանում», – այդ մասին Turan գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մորնինգսթարը հարցազրույց էր տվել, որտեղ նշել է, որ Ադրբեջանում հնարավոր է Մայդանի սցենարի կրկնություն:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի «Ազադլիգ» ռադիոյին արած հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի իրադարձությունները կարող են կրկնվել Ադրբեջանում, հայտարարել է, որ «Ուկրաինայում Մայդանը ստեղծվել է հենց ԱՄՆ-ը, ինչի մասին բազմիցս նշել է միջազգային մամուլը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում