ԵՄ-ն զինադադարի 20 ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել

ԵՄ-ն զինադադարի 20 ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել

ԵՄ-ն Արցախյան պատերազմում ստորագրված զինադադարի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Եվրոպական միությունը կրկին իր աջակցությունն է հայտնում առանց բացառության բոլոր սկզբունքներին’ առաջարկված Ֆրանսիայի Հանրապետության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից 2009-2013թթ. իրենց արված հայտարարություններում: Ամենաբարձր մակարդակով երկխոսության վերականգնման համատեքստում մենք աջակցում ենք անցած նոյեմբերին համանախագահների’ կողմերին արված կոչին’ զբաղվելու դեպի խաղաղության համաձայնագիր տանող կառուցողական և բարեխիղճ բանակցություններով:

Եվրոպական միությունը պատրաստ է ավելի ակտիվ ջանքեր ներդնել հակամարտության կարգավորման համար’ վստահության միջոցների զարգացմամբ և ստեղծմամբ’ ի աջակցություն Միսնկի խմբի և նրա հետ լիակատար համագործակցությամբ, աջակցել խաղաղության հասնելուն նպաստող հետագա քայլերին:

Առիթից օգտվելով’ Եվրոպական միությունը ողջունում է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ, դեսպան Կասպրշիկի և նրա թիմի կողմից, երբեմն անվտանգության բարդ պայմաններում, իրականացված աշխատանքը: Եվրոպական միությունը մեծ նշանակություն է տալիս առանց խոչընդոտնի նրանց գործունեության’ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով շփման գծում զինադադարի մոնիտորինգի շարունակությանը:

Թեկնածու երկրներ Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետությունը, Մոնտենեգրոն, Իսլանդիան և Սերբիան, Կայունացման և ասոցացման գործընթացի մասնակից երկրներ և պոտենցիալ թեկնածուներ Ալբանիան և Բոսնիա-Հերցեգովինան, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ-երկրներ Լիխտենշտեյնը և Նորվեգիան, ինչպես նաև Ուկրաինան միանում են այս հայտարարությանը»:

Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետությունը, Մոնտենեգրոն և Սերբիան հանդիսանում են Կայունացման և ասոցացման գործընթացի անդամներ:  Իսկ Իսլանդիան հանդիսանում է Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում