Զաքիր Հասանովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Զաքիր Հասանովը հանդիպել է ԵԱՀԿ  ՄԽ համանախագահներին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանվն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ ֆորին (Ֆրանսիա) և ֆրանասիական կողմից վերջերս նշանակաված Պիեռ Անդրյուին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասսպշիկին:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ի մամուլի ծառայությունը, հանդիպման ընացքում հյուրերն իրենց պատկերացումներն են ներկայացրել Արցախյան հակամարտության վերաբերյալ: Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր տեսակետն է հայտնել տարածաշրջանում  ստեղծված իրավիճակի, ինչպես նաև այն քայլերի վերաբերյալ, որոնք պետք է միջազգային կազմակերպությունները նախաձեռնեն խնդիրը լուծելու համար: Ըստ Հասանովի, մինչ այժմ ձեռք առնված քայլրեն առայժմ անպտուղ են:

Հանդիպման վերջում հակամարտության վերաբերյալ երկկողմանի մտքերի փոխանակություն է տեղի ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում