Իլհամ Ալիևը չի ընդունել Մինսկի խմբի համանախագահներին

Իլհամ Ալիևը չի ընդունել Մինսկի խմբի համանախագահներին

Ավարտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահների եռօրյա այցը տարածաշրջան, որից հետո տարածվել է նրանց համատեղ հայտարարությունը:

Մինսկի խմբի համանախագահների գործունեության ողջ ընթացքում սա առաջին անգամն էր, որ համանախագահները Բաքվում չեն հանդիպել Ադրբեջանի նախագահի և ԱԳ նախարարի հետ: Նշվում է , որ նրանց չհանդիեպելու միակ պատճառը երկրում չգտնվելն է, սակայն հայտնի է, որ այցի վերաբերյալ նախօրոք է հայտարարություն տարածվում: Ինչպես տեղեկացնում է Haqqin.az կայքը, համանախագահները պետք է, որ նախօրոք իմանային, որ ոչ Ալիևը, ոչ էլ Մամեդյարովը երկրում չեն ն լինի, քանի որ պաշտոնական այցով գտնվում են Վիետնամում և Չինաստանում:

Համանախագահները հանդիպել են միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարի և Արցախի ադրբեջանական համայնքի ղեկավար Բայրամ Սաֆարովի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում