Արցախում զոհված 20-ամյա զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախում զոհված 20-ամյա զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի’ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման առաջնագծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մայիսի 20-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար ԼՂՀ պաշտպանության նախարարությունում տարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում