Ռուսաստանը չի հրաժարվի Իրանի հետ համագործակցությունից.Պուտին

Ռուսաստանը չի հրաժարվի Իրանի հետ համագործակցությունից.Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջեւ համագործակցությունը շարունակվելու է’ չնայած Իրանի շուրջ ընթացող «մրրկային երեւույթներին»: ՌԴ նախագահը հայտարարել է Շանհայում ընթացող «Ասիայում փոխգործողության եւ վստա հության միջոցների գծով խորհրդակցության» գագաթաժողովի շրջանակում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպման ժամանակ:

Վլադիմիր Պուտինը փաստել է, որ Ռուսաստանն ու Իրանը ոչ միայն հարեւաններ են մնում, այլ նաեւ վաղեմի հուսալի գործընկերներ: «Մենք արդեն մի շարք խոշոր նախագծեր ենք իրագործել, մենք ունենք նաեւ այլ հնարավորություններ»,-ընդգծել է ՌԴ առաջնորդը եւ նշել, որ նույնիսկ միջազգային ճգնաժամային իրավիճակներում Իրանն ու Ռուսաստանն ունեցել են մոտ դիրքորոշումներ: Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Իրանը մեծ պատասխանատվություն ունեն Կասպից ծովի տարածաշրջանում իրադրության համար:

Հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին իր հերթին հայտարարել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը բխում է տարածաշրջանի ազգերի շահերից: Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից: Դրանից կշահեն նաեւ տարածաշրջանի բոլոր ազգերը», -ասել է Ռոհանին:

Ըստ իրանական գործակալության, Շանհայի գագաթաժողովի շրջանակում ՌԴ եւ Իրանի նախագահներն, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաեւ 20 մլրդ դոլարի նավթային գործարք կնքելու հարցը, համաձայն որի’ Մոսկվան նավթի փոխարեն Թեհրանին կտրամադրի ժամանակակից տեխնիկա եւ կմատուցի այլ ծառայություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում